Home /  / Contact / Sitemap / Glossary

Տեղեկատվություն Հայաստանում մաքսային ծառայության վերաբերյալ

ՀՀ մաքսային համակարգն ստեղծվել է 1992թ. հունվարի 4-ին` ՀՀ նախագահի հրամանագրով: Իր գործունեության առաջին տարիներին այն գործել է որպես մաքսային վարչություն: 1999թ. հուլիսից ընդգրկվել է ՀՀ պետական եկամուտների նախարարության կազմում: ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն ստեղծվել է 2001թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասին» թիվ 603 որոշմամբ: Նույն որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը: 2008 թ-ի օգոստոսի 20-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ու ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային ծառայությունը միաձուլվել են` վերակազմակերպելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: 

 

Առավել մանրամասն տեղեկատվության համար սեղմեք այստեղ:

Հայաստանի մաքսային ծառայության պաշտոնական կայքն այցելելու համար սեղմեք այստեղ: